22:35  ,  24 մարտի, 2025

ATP-1000. Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ չորրորդ շրջան

Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ Մայամիում անցկացվող ATP-1000 մրցաշարի չորրորդ շրջան։ Գերմանիայի ներկայացուցիչը երրորդ շրջանում 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 37-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ալեքանդր Զվերեւը կմրցի աշխարհի 17 ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի եւ աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսի դիմակայության հաղթողի հետ։

Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News