22:35 24 մարտի, 2025Աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերեւը դուրս եկավ Մայամիում անցկացվող ATP-1000 մրցաշարի չորրորդ շրջան։ Գերմանիայի ներկայացուցիչը երրորդ շրջանում 7:5, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 37-րդ ռակետ, ավստրալացի Ջորդան Թոմփսոնին։ Պայքարը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։
Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Ալեքանդր Զվերեւը կմրցի աշխարհի 17 ռակետ, ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյի եւ աշխարհի 18-րդ ռակետ, ֆրանսիացի Արթյուր Ֆիսի դիմակայության հաղթողի հետ։
Մայամիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 9,1 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.