01:19  ,  17 մարտի, 2025

Նունե Ասատրյանն՝ աշխարհի չեմպիոն

Ռուսաստանցի Նունե Ասատրյանը նվաճեց Սերբիայի Նիշ քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

60 կգ քաշային կարգի եզրափակիչում 23-ամյա կրասնոդարցի մարզուհին 5:0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեեւային։

Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացավ նաեւ 100 հազար դոլարի։

Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում