01:57  ,  14 մարտի, 2025

ԵԼ․ Օրվա արդյունքներն ու 1/4 եզրափակիչի մասնակիցները

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները։

Քառորդ եզրափակիչ դուրս եկան Բիլբաոյի «Աթլետիկը», Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», Հռոմի «Լացիոն», նորվեգական «Բուդյո-Գլիմտը», ֆրանսիական «Լիոնը», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտենհեմը»:

Վերջին ուղեգիրը վիճարկում են շոտլանական «Գլազգո Ռեյնջերսն» ու թուրքական «Ֆեներբահչեն»։ Այս մրցախաղը շարունակվում է լրացուցիչ ժամանակում։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 0:2 (նշանակվել է լրացուցիչ ժամանակ), (առաջին խաղ՝ 3:1)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Ստյաուա ՖԿՍԲ» (Ռումինիա)՝ 4:0 (տեսանյութ),  (առաջին խաղ՝ 3:1)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 4:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1):

«Տոտենհեմ» (Անգլիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:1)

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 4:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)

«Լացիո» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 2։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:3)

Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news