Բիլբաոյի «Աթլետիկը», գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը», իտալական «Լացիոն» ու նորվեգական «Բուդյո-Գլիմտը» դուրս եկան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։
«Աթլետիկը» տանը 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային»։ Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր հռոմեական թիմը։
«Այնտրախտը» Ֆրանկֆուրտում 4:1 հաշվով առավելության հասավ հոլանդական «Այաքսի» նկատմամբ։ Առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր 2:1 հաշվով
«Լացիոն» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց չեխական «Վիկտորիա Պլզենի» հետ։ Առաջին խաղում հռոմեական թիմը հաղթել էր 2:1 հաշվով։
«Բուդյո-Գլիմտը» պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց հունական «Օլիմպիակոսին», սակայն տանը տարած 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ։
Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ
«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)
«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 4:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)
«Լացիո» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)
«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 2։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:3)
«Լիոն» (Ֆրանսիա) - «Ստյաուա ՖԿՍԲ» (Ռումինիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 3:1)
«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 1:1)
«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 3:1)
«Տոտենհեմ» (Անգլիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)՝ 00:00 (առաջին խաղ՝ 0:1)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի