ԵԼ․ «Աթլետիկը», «Այնտրախտը» եւ «Լացիոն» 1/4 եզրափակիչում են (տեսանյութ)

23:45   13 մարտի, 2025

Բիլբաոյի «Աթլետիկը», գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտը», իտալական «Լացիոն» ու նորվեգական «Բուդյո-Գլիմտը» դուրս եկան Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակիչ։

«Աթլետիկը» տանը 3:1 հաշվով հաղթեց իտալական «Ռոմային»։ Առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր հռոմեական թիմը։

«Այնտրախտը» Ֆրանկֆուրտում 4:1 հաշվով առավելության հասավ հոլանդական «Այաքսի» նկատմամբ։ Առաջին խաղում գերմանական թիմը հաղթել էր 2:1 հաշվով

«Լացիոն» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց չեխական «Վիկտորիա Պլզենի» հետ։ Առաջին խաղում հռոմեական թիմը հաղթել էր 2:1 հաշվով։

«Բուդյո-Գլիմտը» պատասխան խաղում 1:2 հաշվով պարտվեց հունական «Օլիմպիակոսին», սակայն տանը տարած 3:0 հաշվով հաղթանակի շնորհիվ դուրս եկավ հաջորդ փուլ։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ

«Աթլետիկ Բիլբաո» (Իսպանիա) - «Ռոմա» (Իտալիա)՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:2)

«Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա) - «Այաքս» (Նիդերլանդներ)՝ 4:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)

«Լացիո» (Իտալիա) - «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա)՝ 1:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)

«Օլիմպիակոս» (Հունաստան) - «Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա)՝ 2։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 0:3)

«Լիոն» (Ֆրանսիա) - «Ստյաուա ՖԿՍԲ» (Ռումինիա)՝ 00:00 (Երեւանի ժամանակ),  (առաջին խաղ՝ 3:1)

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 1:1)

«Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա) - «Ֆեներբահչե» (Թուրքիա)՝ 00:00 (առաջին խաղ՝ 3:1)

«Տոտենհեմ» (Անգլիա) - «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)՝ 00:00 (առաջին խաղ՝ 0:1)

Изображение



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.