23:54  ,  6 մարտի, 2025

ԵԼ․ «Տոտենհեմը» պարտվեց, «Մանչեսթեր Յունայթեդը» խաղաց ոչ ոքի, օրվա արդյունքներ (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում մեկնարկեցին 1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները։

Լոնդոնի «Տոտենհեմը» Նիդերլանդներում նվազագույն հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»։

«Լիոնն» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթեց ռումինական «Ստյաուա ՖԿՍԲ»-ին։

Իսպանական «Ռեալ Սոսիեդադը» տանը 1:1 հաշվով խաղաց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

Թուրքական «Ֆեներբահչեն» տանը 1:3 հաշվով պարտվեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»։

Եվրոպայի լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«ԱԶ Ալկմար» (Նիդերլանդեր) - «Տոտենհեմ» (Անգլիա)` 1:0 (տեսանյութ)

Լուկաս Բերգվալ, 18, ինքնագոլ

«Ստյաուա ՖԿՍԲ» (Ռումինիա) - «Լիոն» (Ֆրանսիա)` 1:3  (տեսանյութ)

Ալեքսանդրու Բելուցե, 68 - Նիկոլաս Տալյաֆիկո, 30, Մալիկ Ֆոֆանա, 86, 89

«Ռեալ Սոսիեդադ» (Իսպանիա) - «Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա)` 1:1  (տեսանյութ)

Միկել Օյարսաբալ, 70, 11մ - Ջոշուա Զիրկզեե, 57

«Ֆեներբահչե» (Թուրքիա) - «Գլազգո Ռեյնջերս» (Շոտլանդիա)` 1:3  (տեսանյութ)

Ալեքսանդր Ջիկու, 30 - Սիրիլ Դեսերս, 7, Վացլավ Չերնի, 42, 81

«Այաքս» (Նիդերլանդներ) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)` 00:00 (Երեւանի ժամանակ)

«Բուդյո-Գլիմտ» (Նորվեգիա) - «Օլիմպիակոս» (Հունաստան)` 00:00

 «Վիկտորիա Պլզեն» (Չեխիա) - «Լացիո» (Իտալիա)` 00:00

«Ռոմա» (Իտալիա) - «Աթլետիկո Բիլբաո» (Իսպանիա)` 00:00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում