01:52  ,  5 մարտի, 2025

ՉԼ․ «Ռեալի» եւ «Արսենալի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալը» մադրիդյան դերբիում ընդունեց «Աթլետիկոյին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն եւ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։

Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի գոլը խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։

Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։ Իսպանացի Միկել Արտետայի ղեկավարած թիմը հաղթեց 7:1 հաշվով։

Դորտմունդի «Բորուսիան» ու ֆրանսիական «Լիլը» խաղացին ոչ ոքի՝ 1:1:

Ավելի վաղ անգլիական «Աստոն Վիլան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել էր բելգիական «Բրյուգեին»։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 2:1 (տեսանյութ)

Ռոդրիգո, 4, Բրաիմ Դիաս, 55 - Խուլիան Ալվարես, 32

«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:7 (տեսանյութ)

Նոա Լանգ, 43, 11մ - Յուրիեն Թիմբեր, 18, Իթան Նվաների, 21, Միկել Մերինո, 31, Մարտին Էդեգոր, 47, 73, Լեանդրո Տրոսարդ, 48, Ռիկարդո Կալաֆիորի, 85

«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 1:1 (տեսանյութ)

Քարիմ Ադեյեմի, 22 - Հակոն-Արնար Հարալդսոն, 68

 «Բրյուգե» (Բելգիա) - «Աստոն Վիլա» (Անգլիա)՝ 1:3 (տեսանյութ)

Մաքսիմ Դե Կոյպեր, 12 - Լեոն Բեյլի, 3, Բրանդոն Մեխելե, 82, ինքնագոլ, Մարկո Ասենսիո, 86, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում