01:52 5 մարտի, 2025Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Ռեալը» մադրիդյան դերբիում ընդունեց «Աթլետիկոյին» եւ պարտության մատնեց 2:1 հաշվով։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից աչքի ընկան բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն եւ Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Բրաիմ Դիասը։
Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի գոլը խփեց արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։
Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենին»։ Իսպանացի Միկել Արտետայի ղեկավարած թիմը հաղթեց 7:1 հաշվով։
Դորտմունդի «Բորուսիան» ու ֆրանսիական «Լիլը» խաղացին ոչ ոքի՝ 1:1:
Ավելի վաղ անգլիական «Աստոն Վիլան» հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթել էր բելգիական «Բրյուգեին»։
Պատասխան հանդիպումները տեղի կունենան մարտի 12-ին։
Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպում
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Աթլետիկո Մադրիդ» (Իսպանիա)՝ 2:1 (տեսանյութ)
Ռոդրիգո, 4, Բրաիմ Դիաս, 55 - Խուլիան Ալվարես, 32
«ՊՍՎ Էյնդհովեն» (Նիդերլանդներ) - «Արսենալ» (Անգլիա)՝ 1:7 (տեսանյութ)
Նոա Լանգ, 43, 11մ - Յուրիեն Թիմբեր, 18, Իթան Նվաների, 21, Միկել Մերինո, 31, Մարտին Էդեգոր, 47, 73, Լեանդրո Տրոսարդ, 48, Ռիկարդո Կալաֆիորի, 85
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Լիլ» (Ֆրանսիա)՝ 1:1 (տեսանյութ)
Քարիմ Ադեյեմի, 22 - Հակոն-Արնար Հարալդսոն, 68
«Բրյուգե» (Բելգիա) - «Աստոն Վիլա» (Անգլիա)՝ 1:3 (տեսանյութ)
Մաքսիմ Դե Կոյպեր, 12 - Լեոն Բեյլի, 3, Բրանդոն Մեխելե, 82, ինքնագոլ, Մարկո Ասենսիո, 86, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.