16:37  ,  3 դեկտեմբերի, 2012

Աշխարհի առաջնություն. Հենրիկ Մոքոյանն առողջական խնդիրների պատճառով դուրս մնաց պայքարից

52 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոկոյանը դուրս է մնացել Երեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից:

Դեկտեմբերի 3-ին Հենրիկ Մոքոյանը մասնակցել է կշռման արարողության, սակայն ինքնազգացողությունը վատացել է եւ չի կարողացել շարունակել մասնակցել կշռմանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Հենրիկ Մոքոյանին տեղափոխել են հիվանդանոց:

Դեկտեմբերի 3-ին, 19:30-ին նա 1/8 եզրափակիչում պետք է մենամարտեր  Կուբայի ներկայացուցիչ Խորխե Լուիս Կորդերո Պարլայի հետ: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա չի կարող մասնակցել մենամարտին` դուրս մնալով աշխարհի առաջնության հետագա պայքարից :

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում