16:37 3 դեկտեմբերի, 201252 կգ քաշային կարգում հանդես եկող Հենրիկ Մոկոյանը դուրս է մնացել Երեւանում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունից:
Դեկտեմբերի 3-ին Հենրիկ Մոքոյանը մասնակցել է կշռման արարողության, սակայն ինքնազգացողությունը վատացել է եւ չի կարողացել շարունակել մասնակցել կշռմանը, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից հայտնում է NEWS.am Sport-ի թղթակիցը: Հենրիկ Մոքոյանին տեղափոխել են հիվանդանոց:
Դեկտեմբերի 3-ին, 19:30-ին նա 1/8 եզրափակիչում պետք է մենամարտեր Կուբայի ներկայացուցիչ Խորխե Լուիս Կորդերո Պարլայի հետ: Սակայն առողջական խնդիրների պատճառով նա չի կարող մասնակցել մենամարտին` դուրս մնալով աշխարհի առաջնության հետագա պայքարից :
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.