13:56  ,  3 դեկտեմբերի, 2012

Երկրպագուները 12497 փափուկ արջուկ են նետել մրցասպարեզ

Մինչ Հոկեյի ազգային լիգայում (NHL) լոկաուտ է, ընթանում է ԱՄՆ-ի եւ Կանադայի նշանակությամբ երկրորդ` Հոկեյի ամերիկյան լիգայի (AHL) առաջնությունը: AHL-ում գոյություն ունի ավանդույթ (Teddy Bear Toss Night), որը նախորդում է Սուրբ Ծննդի տոներին: Հանդիպման առաջին արդյունավետ նետումից հետո երկրպագուները ասպարեզ են նետում փափուկ խաղալիքներ:

«Նորֆոլկ» - «Հերշի» (5:1) խաղում երկրպագուները սահադաշտ են նետել 12 հազար 497 արջուկ, հաղորդում է pennlive.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում