The CONTROL on that volley @Griekii | @DDFTennis | #DDFTennis pic.twitter.com/ubP46zlKZU
— ATP Tour (@atptour) February 27, 2025
Աշխարհի 6-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:2, 6:7 (7:9), 5:7 հաշվով պարտվեց աշխարհի 47-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։ Երկրորդ սեթում Մեդվեդեւը ուներ չորս մաթչբոլ եւ 4:1 առավեություն թայ-բրեյքի ժամանակ, սակայն պարտվեց։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 37 րոպե։
Եզրափակիչի ուղեգրի համար Տալոն Գրիկսպորը կմրցի աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը 7:6 (7:5), 1:6, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին։
Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:41 , 2 հոկտեմբերի 
23:23 , 1 հոկտեմբերի
23:17 , 1 հոկտեմբերի
22:27 , 1 հոկտեմբերի
21:58 , 1 հոկտեմբերի
21:06 , 1 հոկտեմբերի
20:15 , 1 հոկտեմբերի 
19:12 , 1 հոկտեմբերի 
19:03 , 1 հոկտեմբերի
18:16 , 1 հոկտեմբերի