ATP-500. Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ

00:18   28 փետրվարի, 2025

Աշխարհի 6-րդ ռակետ Դանիիլ Մեդվեդեւը չկարողացավ  դուրս գալ Դուբայում անցկացվող ATP-500 մրցաշարի կիսաեզրափակիչ։ Ռուսաստանցի թենիսիստը 6:2, 6:7 (7:9), 5:7 հաշվով պարտվեց աշխարհի 47-րդ ռակետ, հոլանդացի Տալոն Գրիկսպորին։ Երկրորդ սեթում Մեդվեդեւը ուներ չորս մաթչբոլ եւ 4:1 առավեություն թայ-բրեյքի ժամանակ, սակայն պարտվեց։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 37 րոպե։

Եզրափակիչի ուղեգրի համար Տալոն Գրիկսպորը կմրցի աշխարհի 11-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ, որը 7:6 (7:5), 1:6, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 30-րդ ռակետ, իտալացի Մատեո Բերետինիին։

Դուբայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,2 միլիոն դոլար է։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.