Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում:
Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավթյանը հավասարը չունեցավ հենացատկի վարժության եզրափակիչում՝ վաստակելով 14.900 միավոր: Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը փայլուն կատարեց երկու ցատկերը եւ արժանացավ բուռն ծափահարությունների հանդիսատեսի կողմից:
Հայաստանի հավաքականի առաջատարը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր 14.850 միավորով:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Վահագն Դավթյանը: Եվրոպայի կրկնակի փոխչմեպիոնը վաստակել էր 14.133 միավոր՝ հետ թողնելով Ադրբեջանը եւ Թուրքիան ներկայացնող մարմնամարզիկներին: Այս նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած Արթուր Ավետիսյանը 13.966 միավորով 4-րդն էր:
Մեծահասակներում առաջին պաշտոնական մրցաշարում նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մամիկոն Խաչատրյանը գրավեց 4-րդ տեղը (13.800), Համլետ Մանուկյանը՝ 8-րդ (12.166):
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքներով մարմնամարզիկները 2025 թ. աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք կբերեն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

17:50 , 13 սեպտեմբերի 
11:49 , 13 սեպտեմբերի
09:11 , 13 սեպտեմբերի 
07:57 , 13 սեպտեմբերի 
01:06 , 13 սեպտեմբերի 
00:56 , 13 սեպտեմբերի
22:25 , 12 սեպտեմբերի 
22:07 , 12 սեպտեմբերի 
21:56 , 12 սեպտեմբերի 
20:10 , 12 սեպտեմբերի