07:57  ,  13 սեպտեմբերի, 2026

US Open. Ելենա Ռիբակինան նվաճեց տիտղոսը

Աշխարհի երկրորդ ռակետ Ելենա Ռիբակինան նվաճեց Նյու Յորքում ավարտին մոտեցող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության չեմպիոնի տիտղոս։ Եզրափակիչում Ղազախստանի ներկայացուցիչը 6:4, 5:7, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի առաջին ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկային։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 23 րոպե։

Ելենա Ռիբակինային պարգեւատրեց աշխարհի նախկին առաջին ռակետ, ռուսաստանցի Մարիա Շարապովան։

Անցած տարի Արինա Սաբալենկան US Open-ի եզրափակիչում հաղթել էր ամերիկացի Ամանա Անիսիմովային։

Ելենա Ռիբակինան երկուշաբթի առաջին անգամ կգլխավորի համաշխարհային դասակարգման աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News