17:59 23 փետրվարի, 2025Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Գերմանիայի Կոտբուս քաղաքում ավարտվող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի մրցաշարում:
Օլիմպիական խաղերի արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավթյանը հավասարը չունեցավ հենացատկի վարժության եզրափակիչում՝ վաստակելով 14.900 միավոր: Փարիզի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնը փայլուն կատարեց երկու ցատկերը եւ արժանացավ բուռն ծափահարությունների հանդիսատեսի կողմից:
Հայաստանի հավաքականի առաջատարը որակավորման փուլի արգելքը հաղթահարել էր 14.850 միավորով:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականի ոսկե մեդալակիր էր դարձել նաեւ Վահագն Դավթյանը: Եվրոպայի կրկնակի փոխչմեպիոնը վաստակել էր 14.133 միավոր՝ հետ թողնելով Ադրբեջանը եւ Թուրքիան ներկայացնող մարմնամարզիկներին: Այս նույն վարժությունում եզրափակիչ դուրս եկած Արթուր Ավետիսյանը 13.966 միավորով 4-րդն էր:
Մեծահասակներում առաջին պաշտոնական մրցաշարում նժույգ թափեր վարժության եզրափակիչում Մամիկոն Խաչատրյանը գրավեց 4-րդ տեղը (13.800), Համլետ Մանուկյանը՝ 8-րդ (12.166):
Նշենք, որ աշխարհի գավաթի խաղարկության փուլերի արդյունքներով մարմնամարզիկները 2025 թ. աշխարհի առաջնության մասնակցության իրավունք ձեռք կբերեն:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.