23:40  ,  20 փետրվարի, 2025

ԵԼ․ «Ռոման», «Ստյաուան» ու «ԱԶ Ալկմարը» դուրս եկան 1/8 եզրափակիչ (տեսանյութ)

Իտալական «Ռոման», ռումինական «Ստյաուա ՖԿՍԲ»-ն ու հոլանդական «ԱԶ Ալկմարը» դուրս եկան Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչ։

Փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռոման» 3:1 հաշվով հաղթեց պորտուգալայան «Պորտուին»։ Առաջին խաղում գրանցվել էր ոչ ոքի՝ 1:1:

«Ստյաուա ՖԿՍԲ»-ն 2:0 հաշվով պարտության մատնեց հունական ՊԱՕԿ-ին։ Առաջին խաղում 2:1 հաշվով դարձյալ հաղթել էր Բուխարեստի թիմը։

Հոլանդական «ԱԶ Ալկմարը» Ստամբուլում 2:2 հաշվով խաղաց թուրքական «Գալաթասարայի» հետ։ Առաջին խաղում «ԱԶ Ալկմարը» հաղթել էր 4:1 հաշվով։

Եվրոպայի լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Ռոմա» - «Պորտու»՝ 3:1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:1)

«Ստյաուա ՖԿՍԲ» - ՊԱՕԿ՝ 2:0 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 2:1)

«Գալաթասարայ» - «ԱԶ Ալկմար»՝ 2:2 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 1:4)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print