12:03  ,  24 մարտի, 2012

Մարիա Շարապովան կամուսնանա Ստամբուլում

«Էֆես Պիլսենի» սլովենացի բասկետբոլիստ Սաշա Վույաչիչը եւ աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան կամուսնանան նոյեմբերի 10-ին Ստամբուլում:

Նոյեմբերին Թուրքիայում անցկացվելու է բասկետբոլի աշխարհի առաջնությունը: Վույաչիչը վստահ է, որ Սլովենիայի հավաքականը իրեն կտրամադրի երկշաբաթյա հանգիստ, որի ընթացքում էլ տեղի կունենա հարսանյաց հանդեսը: Բոլոր կազմակերպչական գործերը իրենց վրա են վերցրել Վույաչիչի եւ Շարապովայի ազգականները, նաեւ գովազդային ընկերությունը, որի դեմքը Շարապովան է:

Շարապովան ու Վույաչիչը միասին են 2009թ. աշնանից: Նրանց առանձնատները գտնվում են Կալիֆորնիայի Ռեդոնդո Բիչ բնակելի համալիրում, հաղորդում է Sovsport.ru-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով