02:01  ,  19 փետրվարի, 2025

ՉԼ․ «Բավարիան», «Բրյուգեն» ու «Բենֆիկան» 1/8 եզրափակիչում են (տեսանյութ)

Մյունխենի «Բավարիան», բելգիական «Բրյուգեն» ու պորտուգալական «Բենֆիկան» դուրս եկան Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Բավարիան» 1:1 հաշվով խաղաց շոտլանդական «Սելթիկի» հետ։

Առաջին խաղում «Բավարիան» հաղթել էր 2:1 հաշվով։

 «Բրյուգեն» 3:1 հաշվով առավելության հասավ Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայի» նկատմամբ։ Իտալական թիմն առաջին խաղում էլ պարտություն էր կրել՝ 1:2:

«Բենֆիկան» պատասխան խաղում 3:3 հաշվով ավարտեց պայքարը «Մոնակոյի» հետ։ Առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր «Բենֆիկան»։

1/8 եզրափակիչում «Բավարիան» կմրցի կամ «Բայերի», կամ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։

 «Բենֆիկան» կհանդիպի կամ «Բարսելոնայի», կամ «Լիվերպուլի» հետ։

 «Բրյուգեն» կհանդիպի կամ «Լիլի», կամ «Աստոն Վիլայի» հետ։

Վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 21-ին։

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Բավարիա» - «Սելթիկ»՝ 1:1 (տեսանյութ)

Ալֆոնսո Դեւիս, 90+4 - Նիկոլաս-Գերիտ Կյուն, 63

 «Ատալանտա» - «Բրյուգե»՝ 1:3 (տեսանյութ)

Ադեմոլա Լուկման, 46 - Շեմսդին Տալբի, 3, 27, Ֆերան Ժուտգլա, 45+3

Չիրացրած 11մ՝ Ադեմոլա Լուկման («Ատալանտա»),  61

Հեռացում՝ Ռաֆայել Տոլոյ («Ատալանտա»), 87

«Բենֆիկա» - «Մոնակո»՝ 3:3 (տեսանյութ)

Քերեմ Աքթյուրօղլու, 22, Վանգելիս Պավլիդիս, 76, 11մ, Օրկուն Կոկչու, 84 - Տակումի Մինամինո, 32, Էլիս Բեն-Սեգիր, 51, Ջորջ Իլենիկենա, 81

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում