23:41  ,  18 փետրվարի, 2025

ՉԼ․ «Ֆեյենորդը» պայքարից դուրս թողեց «Միլանին» (տեսանյութ)

Հոլանդական «Ֆեյենորդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ հաղթահարելով Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» արգելքը։

Միլանում տեղի ունեցած պատասխան խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

Արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» նորեկ, մեքսիկացի հարձակվող Սանտիագո Խիմենեսը։

51-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։

«Ֆեյենորդին» հաջորդ փուլի ուղեգիր պարգեւեց արգենտինացի հարձակվող Խուլիան Կարանսայի գոլը 73-րդ րոպեին։

Առաջին խաղում «Ֆեյենորդը» տանը հաղթել էր 1:0 հաշվով։

«Ֆեյենորդի» հաջորդ մրցակիցը կլինի կամ «Ինտերը», կամ «Արսենալը»։ Վիճակահանությունը փետրվարի 21-ին է։

Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում

«Միլան» - «Ֆեյենորդ»՝ 1:1 (տեսանյութ)

Սանտիագո Խիմենես, 1 - Խուլիան Կարանսա, 73

Հեռացում՝ Տեո Էրնանդես («Միլան»), 51, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում