23:41 18 փետրվարի, 2025Հոլանդական «Ֆեյենորդը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ՝ հաղթահարելով Իտալիայի փոխչեմպիոն «Միլանի» արգելքը։
Միլանում տեղի ունեցած պատասխան խաղում գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
Արդեն առաջին րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Միլանի» նորեկ, մեքսիկացի հարձակվող Սանտիագո Խիմենեսը։
51-րդ րոպեին երկրորդ դեղին քարտ համար հեռացվեց «Միլանի» ֆրանսիացի պաշտպան Տեո Էրնանդեսը։
«Ֆեյենորդին» հաջորդ փուլի ուղեգիր պարգեւեց արգենտինացի հարձակվող Խուլիան Կարանսայի գոլը 73-րդ րոպեին։
Առաջին խաղում «Ֆեյենորդը» տանը հաղթել էր 1:0 հաշվով։
«Ֆեյենորդի» հաջորդ մրցակիցը կլինի կամ «Ինտերը», կամ «Արսենալը»։ Վիճակահանությունը փետրվարի 21-ին է։
Չեմպիոնների լիգա, փլեյ-օֆֆ, պատասխան հանդիպում
«Միլան» - «Ֆեյենորդ»՝ 1:1 (տեսանյութ)
Սանտիագո Խիմենես, 1 - Խուլիան Կարանսա, 73
Հեռացում՝ Տեո Էրնանդես («Միլան»), 51, երկրորդ դեղին քարտ
SAN SIRO: HISTORIC ONCE AGAIN#acmfey #UCL pic.twitter.com/IfZCdLPRFs
— Feyenoord Rotterdam (@Feyenoord) February 18, 2025
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.