01:58  ,  9 փետրվարի, 2025

Մբապեի գոլը «Ռեալին» փրկեց պարտությունից մադրիդյան դերբիում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

35-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին;

50-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։

«Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Աթլետիկոն» հետ է 1 միավոր եւ երկրորդն է։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1:1

Կիլիան Մբապե, 50 - Խուլիան Ալվարես, 35, 11մ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում