01:58 9 փետրվարի, 2025Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոն «Ռեալն» ընդունեց «Աթլետիկոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:
35-րդ րոպեին հանդիպման հաշիվը 11-մետրանոցից բացեց «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը։ Սեփական տուգանային հրապարակում կանոնները խախտել էր «Ռեալի» ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին;
50-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց Արքայական թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն։
«Ռեալը» 50 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Աթլետիկոն» հետ է 1 միավոր եւ երկրորդն է։
Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր
«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 1:1
Կիլիան Մբապե, 50 - Խուլիան Ալվարես, 35, 11մ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.