00:05  ,  2 փետրվարի, 2025

ԵԱ․ Սեմյոն Դանիլյանցը 17-րդն է (տեսանյութ)

Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սեմյոն Դանիլյանցը մենասահքի կարճ եւ ազատ ծրագրի արդյունքում գրավեց 17-րդ տեղը՝ 197.97 միավոր։

Չեմպիոնի տիտղոսը նվաճեց շվեյցարացի Լուկաս Բրիչգին՝ 267.09 միավոր։ Արծաթե մեդալը նվաճեց իտալացի Նիկոլա Մեմոլան՝ 262.61։ Բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Ադամ Սյաո Հիմ Ֆան՝ 257.99։          

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում