Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից հետո սուպերհամակարգիչը կանխատեսել է գավաթակրին՝ նախապատվությունը տալով Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալին» հաղորդում է The Sun-ը։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը 24 տոկոս է։ Երկրորդ տեղում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար «Լիվերպուլը»՝ 19 տոկոս։
Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 11 տոկոս։
1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել են առաջին 8 տեղերը գրաված «Լիվերպուլը» (Անգլիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Արսենալը» (Անգլիա), «Ինտերը» (Իտալիա), «Աթլետիկոն» (Իսպանիա), «Բայերը» (Գերմանիա), «Լիլը» (Ֆրանսիա) եւ «Աստոն Վիլան» (Անգլիա)։
9-24-րդ տեղերը գրավել են եւ 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերի համար փլեյ-օֆֆում կպայքարեն «Ատալանտան» (Իտալիա), «Բորուսիա Դորտմունդը» (Գերմանիա), «Բավարիան» (Գերմանիա), «Ռեալը» (Իսպանիա), «Միլանը» (Իտալիա), «ՊՍՎ Էյնդհովենը» (Նիդերլանդներ), ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Մոնակոն» (Ֆրանսիա), «Բրեստը» (Ֆրանսիա), «Ֆեյենորդը» (Նիդերլանդներ), «Յուվենտուսը» (Իտալիա), «Սելթիկը» (Շոտլանդիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա) եւ «Բրյուգեն» (Բելգիա)։
Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 31-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:13 , 1 հոկտեմբերի
15:04 , 1 հոկտեմբերի
14:28 , 1 հոկտեմբերի
13:11 , 1 հոկտեմբերի
12:41 , 1 հոկտեմբերի
12:05 , 1 հոկտեմբերի 
11:35 , 1 հոկտեմբերի
11:03 , 1 հոկտեմբերի
10:33 , 1 հոկտեմբերի 
10:14 , 1 հոկտեմբերի