Չեմպիոնների լիգա․ Սուպերհամակարգիչը կանխատեսել է գավաթակրին

18:07   30 հունվարի, 2025

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ավարտից հետո սուպերհամակարգիչը կանխատեսել է գավաթակրին՝ նախապատվությունը տալով Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալին» հաղորդում է The Sun-ը։

Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը 24 տոկոս է։ Երկրորդ տեղում է Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջատար «Լիվերպուլը»՝ 19 տոկոս։

Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 11 տոկոս։

1/8 եզրափակիչի ուղեգրեր նվաճել են առաջին 8 տեղերը գրաված «Լիվերպուլը» (Անգլիա), «Բարսելոնան» (Իսպանիա), «Արսենալը» (Անգլիա), «Ինտերը» (Իտալիա), «Աթլետիկոն» (Իսպանիա),  «Բայերը» (Գերմանիա), «Լիլը» (Ֆրանսիա) եւ «Աստոն Վիլան» (Անգլիա)։

9-24-րդ տեղերը գրավել են եւ 1/8 եզրափակիչի մնացած ուղեգրերի համար փլեյ-օֆֆում կպայքարեն «Ատալանտան» (Իտալիա), «Բորուսիա Դորտմունդը» (Գերմանիա), «Բավարիան» (Գերմանիա), «Ռեալը» (Իսպանիա), «Միլանը» (Իտալիա), «ՊՍՎ Էյնդհովենը» (Նիդերլանդներ),  ՊՍԺ-ն (Ֆրանսիա), «Բենֆիկան» (Պորտուգալիա), «Մոնակոն» (Ֆրանսիա), «Բրեստը» (Ֆրանսիա), «Ֆեյենորդը» (Նիդերլանդներ), «Յուվենտուսը» (Իտալիա), «Սելթիկը» (Շոտլանդիա), «Մանչեսթեր Սիթին» (Անգլիա), «Սպորտինգը» (Պորտուգալիա) եւ «Բրյուգեն» (Բելգիա)։

Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 31-ին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.