13:23  ,  30 հունվարի, 2025

Ինձագի․ Տղաներն անհավանական արդյունք ցույց տվեցին

Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալը։ Վերջին տուրում «Ինտերը» 3:0 հաշվով հաղթել է «Մոնակոյին» եւ 19 միավորով գրավել չորրորդ տեղը։

«Ես գովեցի թիմին, քանի որ անցկացրին ութ լավ մրցախաղ։ Գերազանց ուղի անցանք։ Սա սովորական ընթացք չէր, եթե հաշվի առնենք, թե ինչ հզոր թիմեր չհասան 8-րդ տեղ։ Տղաներն անհավանական արդյունք ցույց տվեցին։

Հիմա մեր նպատակն է բոլոր մրցաշարերում հասնել առավելագույնի, թեեւ մրցակիցները նույն ձգտումն ունեն։ Մենք մեծ հավակնություններ ունենք եւ ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։

«Ինտերը» «Մոնակոյին» հաղթել էր արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հեթ-տրիկի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում