13:23 30 հունվարի, 2025Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալը։ Վերջին տուրում «Ինտերը» 3:0 հաշվով հաղթել է «Մոնակոյին» եւ 19 միավորով գրավել չորրորդ տեղը։
«Ես գովեցի թիմին, քանի որ անցկացրին ութ լավ մրցախաղ։ Գերազանց ուղի անցանք։ Սա սովորական ընթացք չէր, եթե հաշվի առնենք, թե ինչ հզոր թիմեր չհասան 8-րդ տեղ։ Տղաներն անհավանական արդյունք ցույց տվեցին։
Հիմա մեր նպատակն է բոլոր մրցաշարերում հասնել առավելագույնի, թեեւ մրցակիցները նույն ձգտումն ունեն։ Մենք մեծ հավակնություններ ունենք եւ ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- Ինձագիի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի կայքը։
«Ինտերը» «Մոնակոյին» հաղթել էր արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հեթ-տրիկի շնորհիվ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» մեկնարկային կազմում անցկացրել էր ամբողջ հանդիպումը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.