13:22  ,  24 հունվարի, 2025

Եվրոպայի լիգա․ Շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի նախավերջին տուրից հետո ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն գոլերն ու սեյվերը։

Փլեյ-օֆֆի ուղեգիր արդեն ապահովել է 15 թիմ․

«Լացիո», «Այնտրախտ Ֆրանկֆուրտ», «Աթլետիկ Բիլբաո», «Մանչեսթեր Յունայթեդ», «Լիոն», «Տոտենհեմ», «Անդերլեխտ», «Ստյաուա», «Գալաթասարայ», «Բուդյո-Գլիմտ», «Վիկտորիա Պլզեն», «Օլիմպիակոս», «Գլազգո Ռեյնջերս», «ԱԶ Ալկմար», «Ռոյալ Յունիոն»։

Փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից արդեն զրկվել են ՌՖՇ-ն, «Սլավիան», «Մալմյոն», «Լուդոգորեցը», «Ղարաբաղը», «Նիցան» եւ «Դինամո Կիեւը»։

Մնացած 9 ուղեգրին հավակնում են «Այաքսը», ՊԱՕԿ-ը, «Ռեալ Սոսիեդադը», «Միդտյուլանդը», «Էլֆսբորգը», «Ռոման», «Ֆերենցվարոշը», «Ֆեներբահչեն», «Բեշիկթաշը», «Պորտուն», «Տվենտեն», «Բրագան», «Հոֆենհայմը» եւ «Մաքավի Թել Ավիվը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում