10:35  ,  24 հունվարի, 2025

Եվրոպայի լիգա․ 15 թիմ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր նախավերջին տուրից հետո

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի նախավերջին տուրից հետո 15 թիմ ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիր։

Այդ թիմերն են «Լացիոն», «Այնրախտ Ֆրանկֆուրտը», «Աթլետիկ Բիլբաո», «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիոնը», «Տոտենհեմը», «Անդերլեխտը», «Ստյաուան», «Գալաթասարայը», «Բուդյո-Գլիմտը», «Վիկտորիա Պլզենը», «Օլիմպիակոսը», «Գլազգո Ռեյնջերսը», «ԱԶ Ալկմարը» եւ «Ռոյալ Յունիոնը»։

Փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից արդեն զրկվել են ՌՖՇ-ն, «Սլավիան», «Մալմյոն», «Լուդոգորեցը», «Ղարաբաղը», «Նիցան» եւ «Դինամո Կիեւը»։

Մնացած 9 ուղեգրին հավակնում են «Այաքսը», ՊԱՕԿ-ը, «Ռեալ Սոսիեդադը», «Միդտյուլանդը», «Էլֆսբորգը», «Ռոման», «Ֆերենցվարոշը», «Ֆեներբահչեն», «Բեշիկթաշը», «Պորտուն», «Տվենտեն», «Բրագան», «Հոֆենհայմը» եւ «Մաքավի Թել Ավիվը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում