18:14  ,  31 դեկտեմբերի, 2024

«Փյունիկի» նոր սեփականատերը  Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիր Անտոն Ֆարբերն է

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» սեփականատիրոջ փոփոխությունից հետո ուղերձ է հղել երկրպագուներին։

««Փյունիկը» ՖԱ-ն թևակոխում է նոր ժամանակաշրջան։ Ակումբը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքիբարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտումորն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքներըորոնցով հպարտանում է «Փյունիկ» ՖԱ-ն:

Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արթուր Սողոմոնյանին և նախկին սեփականատերերին երկար տարիների նվիրումի և ակումբի զարգացման գործում մեծ ներդրման համար ավելի քան 30 տարիների ընթացքում։ Արթուր Արշամի Սողոմոնյանը կշարունակի մնալ «Փյունիկ» ՖԱ-ի ընտանիքի մասը՝ աջակցելով ակումբի ակադեմիային և կազմակերպելով մեր թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։ Խորհրդականի պաշտոնում նա կապահովի կառավարման սահուն անցումը` ներդնելով իր անգնահատելի փորձն ու աջակցությունն ակումբի և նրա երիտասարդ տաղանդների համար պայծառ ապագա կառուցելու գործում:

Մենք հպարտանում ենքոր «Փյունիկը» ՖԱ-ն հայկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և ուժեղագույն ակումբն էորին աջակցում են հազարավոր հավատարիմ երկրպագուներՄեր հավակնոտ նպատակները մնում են անփոփոխ՝ նվաճել չեմպիոնական տիտղոսներ և Հայաստանի գավաթըհաջող ելույթներ ունենալ եվրոպական մրցաշարերում և զարգացնել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Մեր նպատակն էոր այդ տաղանդները դառնան «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի անբաժանելի մասը:

Մեր ջանքերն ուղղված են լինելու ակումբի ակադեմիայի զարգացմանըուժեղ հիմնական թիմ ստեղծելուն և վարչական ներուժի ամրապնդմանըՄենք վստահ ենքոր անցյալի ավանդույթների և ապագայի հեռանկարների միջև համագործակցությունը թույլ կտա «Փյունիկ» ՖԱ-ին շարունակել իր զարգացումը և բացել նոր հորիզոններ:

Մենք հատկապես կարևորում ենք ակումբի նոր սեփականատիրոջն՝ Անտոն Ֆարբերին։ Անտոնն Իսպանիայի քաղաքացի էերկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն էԱնտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքներըմիջազգային կապերն ու տեսլականըորոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։

Երկրպագուները միշտ եղել և մնում են մեր ակումբի սիրտը։ Վստահ ենքոր միասին կշարունակենք փառավոր էջեր գրել «Փյունիկ» ՖԱ-ի պատմության մեջ ինչպես Հայաստանումայնպես էլ՝ միջազգային ասպարեզում։

Շնորհակալություն աջակցության և վստահության համար։ Միասին մենք կարող ենք հասնել շատ բարձունքների։ «Առա՛ջ, «Փյունիկ»։

Անտոն Ֆարբեր
Փյունիկ» ՖԱ-ի նոր սեփականատեր)

Արթուր Սողոմոնյան
(Նախկին սեփականատեր և խորհրդական)»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news