18:14 31 դեկտեմբերի, 2024Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» սեփականատիրոջ փոփոխությունից հետո ուղերձ է հղել երկրպագուներին։
««Փյունիկը» ՖԱ-ն թևակոխում է նոր ժամանակաշրջան։ Ակումբը Արթուր Սողոմոնյանից փոխանցվել է Անտոն Ֆարբերին։ Այս գործարքը կնքվել է փոխադարձ հարգանքի, բարեկամության և ակումբի ապագայի ընդհանուր տեսլականի մթնոլորտում, որն արտացոլում է համագործակցության և միասնության արժեքները, որոնցով հպարտանում է «Փյունիկ» ՖԱ-ն:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արթուր Սողոմոնյանին և նախկին սեփականատերերին երկար տարիների նվիրումի և ակումբի զարգացման գործում մեծ ներդրման համար ավելի քան 30 տարիների ընթացքում։ Արթուր Արշամի Սողոմոնյանը կշարունակի մնալ «Փյունիկ» ՖԱ-ի ընտանիքի մասը՝ աջակցելով ակումբի ակադեմիային և կազմակերպելով մեր թիմերի՝ միջազգային մրցաշարերին ուղևորությունները։ Խորհրդականի պաշտոնում նա կապահովի կառավարման սահուն անցումը` ներդնելով իր անգնահատելի փորձն ու աջակցությունն ակումբի և նրա երիտասարդ տաղանդների համար պայծառ ապագա կառուցելու գործում:
Մենք հպարտանում ենք, որ «Փյունիկը» ՖԱ-ն հայկական ֆուտբոլի պատմության ամենատիտղոսակիր և ուժեղագույն ակումբն է, որին աջակցում են հազարավոր հավատարիմ երկրպագուներ: Մեր հավակնոտ նպատակները մնում են անփոփոխ՝ նվաճել չեմպիոնական տիտղոսներ և Հայաստանի գավաթը, հաջող ելույթներ ունենալ եվրոպական մրցաշարերում և զարգացնել երիտասարդ հայ ֆուտբոլիստներին։ Մեր նպատակն է, որ այդ տաղանդները դառնան «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր թիմի և Հայաստանի ազգային հավաքականի անբաժանելի մասը:
Մեր ջանքերն ուղղված են լինելու ակումբի ակադեմիայի զարգացմանը, ուժեղ հիմնական թիմ ստեղծելուն և վարչական ներուժի ամրապնդմանը: Մենք վստահ ենք, որ անցյալի ավանդույթների և ապագայի հեռանկարների միջև համագործակցությունը թույլ կտա «Փյունիկ» ՖԱ-ին շարունակել իր զարգացումը և բացել նոր հորիզոններ:
Մենք հատկապես կարևորում ենք ակումբի նոր սեփականատիրոջն՝ Անտոն Ֆարբերին։ Անտոնն Իսպանիայի քաղաքացի է, երկար տարիների փորձ ունի՝ որպես ՖԻՖԱ-ի պաշտոնական հանդիպումների և ֆուտբոլիստների գործակալ։ Նա Եվրոպայի և Մերձավոր Արևելքի առաջատար ֆուտբոլային գործակալությունների՝ Authentic.Football-ի և KAI Football-ի հիմնադիրն է: Անտոնն իր հետ ակումբ է բերում իր գիտելիքները, միջազգային կապերն ու տեսլականը, որոնք կօգնեն «Փյունիկին» հասնել նոր մակարդակի։
Երկրպագուները միշտ եղել և մնում են մեր ակումբի սիրտը։ Վստահ ենք, որ միասին կշարունակենք փառավոր էջեր գրել «Փյունիկ» ՖԱ-ի պատմության մեջ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ միջազգային ասպարեզում։
Շնորհակալություն աջակցության և վստահության համար։ Միասին մենք կարող ենք հասնել շատ բարձունքների։ «Առա՛ջ, «Փյունիկ»։
Անտոն Ֆարբեր
(«Փյունիկ» ՖԱ-ի նոր սեփականատեր)
Արթուր Սողոմոնյան
(Նախկին սեփականատեր և խորհրդական)»։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.