19:29  ,  30 դեկտեմբերի, 2024

NBA-ը շնորհավորել է Լեբրոն Ջեյմսին 40-ամյակի առթիվ (տեսանյութ)

Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) շնորհավորել է «Լոս Անջելես Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսին ծննդյան 40-ամյա առթիվ։

«22 տարի NBA-ում, կյանքի 40 տարի։ Երջանի՛կ 40-ամյակ, արքա Լեբրոն Ջեյմս»,- նշվում է շնորհավորական հաղորդագրությունում։

Լեբրոն Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է, ռեկորդային 20 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը։

Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Քլիվլենդ Քավալիերսում», «Մայամի Հիթում» եւ «Լոս Անջելես Լեյքերսում»։ Երեք թիմերի հետ էլ նվաճել է չեմպիոնական տիտղոս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print