19:29 30 դեկտեմբերի, 2024Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) շնորհավորել է «Լոս Անջելես Լեյքերսի» աստղային հարձակվող Լեբրոն Ջեյմսին ծննդյան 40-ամյա առթիվ։
«22 տարի NBA-ում, կյանքի 40 տարի։ Երջանի՛կ 40-ամյակ, արքա Լեբրոն Ջեյմս»,- նշվում է շնորհավորական հաղորդագրությունում։
Լեբրոն Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է, ռեկորդային 20 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը։
Կարիերայի ընթացքում նա հանդես է եկել «Քլիվլենդ Քավալիերսում», «Մայամի Հիթում» եւ «Լոս Անջելես Լեյքերսում»։ Երեք թիմերի հետ էլ նվաճել է չեմպիոնական տիտղոս։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.