17:08  ,  29 դեկտեմբերի, 2024

WTA-500. Էլինա Ավանեսյանի հաղթական մեկնարկը

Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարում։

Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում հանդիպեց աշխարհի 46-րդ ռակետ, սլովակ թենիսիստուհի Ռեբեկա Շրամկովայի հետ եւ առավելության հասավ  1։6, 6։2, 6։2 հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե:

Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի դեմ:

Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news