17:08 29 դեկտեմբերի, 2024Աշխարհի 43-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացվող WTA-500 մրցաշարում։
Հայաստանի ներկայացուցիչն առաջին շրջանում հանդիպեց աշխարհի 46-րդ ռակետ, սլովակ թենիսիստուհի Ռեբեկա Շրամկովայի հետ եւ առավելության հասավ 1։6, 6։2, 6։2 հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ եւ 43 րոպե:
Երկրորդ շրջանում Էլինա Ավանեսյանը կմրցի աշխարհի 12-րդ ռակետ, իսպանացի Պաուլա Բադոսայի դեմ:
Բրիսբենի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1,520 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.