15:14  ,  30 նոյեմբերի, 2012

Խառը մենամարտերի չեմպիոնուհուն սեքսն օգնում է մենամարտերից առաջ

Խառը մենամարտերի թեթեւագույն քաշային կարգի չեմպիոն, ամերիկուհի Ռոնդա Ռոուզին Jim Rome Showtime հաղորդման ժամանակ կարծիք է հայտնել մենամարտից առաջ սեռական հարաբերություններ ունենալու մասին:

Ռոուզիի խոսքով՝ սեքսը նրան օգնում է ավելի լավ հանդես գալ, այդ իսկ պատճառով մենամարտից առաջ նա փորձում է հնարավորինս շատ սեռական հարաբերություններ ունենալ:

«Աղջիկների մոտ սեքսը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը: Ես փորձում եմ հնարավորինս շատ զբաղվել դրանով մենամարտերից առաջ: Իհարկե, ոչ առաջին պատահածի հետ: Ես հայտարարություն չեմ տեղադրում համացանցում: Երբ ես ընկեր եմ ունենում, նրան ասում եմ, որ մենամարտի եմ պատրաստվում եւ ինձ սեքս է հարկավոր: Սակայն մենամարտի օրը չի կարելի սեռական հարաբերություններ ունենալ»,- ամերիկուհի խոսքը փոխանցում է mmafighting.com-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում