15:14 30 նոյեմբերի, 2012Խառը մենամարտերի թեթեւագույն քաշային կարգի չեմպիոն, ամերիկուհի Ռոնդա Ռոուզին Jim Rome Showtime հաղորդման ժամանակ կարծիք է հայտնել մենամարտից առաջ սեռական հարաբերություններ ունենալու մասին:
Ռոուզիի խոսքով՝ սեքսը նրան օգնում է ավելի լավ հանդես գալ, այդ իսկ պատճառով մենամարտից առաջ նա փորձում է հնարավորինս շատ սեռական հարաբերություններ ունենալ:
«Աղջիկների մոտ սեքսը բարձրացնում է տեստոստերոնի մակարդակը: Ես փորձում եմ հնարավորինս շատ զբաղվել դրանով մենամարտերից առաջ: Իհարկե, ոչ առաջին պատահածի հետ: Ես հայտարարություն չեմ տեղադրում համացանցում: Երբ ես ընկեր եմ ունենում, նրան ասում եմ, որ մենամարտի եմ պատրաստվում եւ ինձ սեքս է հարկավոր: Սակայն մենամարտի օրը չի կարելի սեռական հարաբերություններ ունենալ»,- ամերիկուհի խոսքը փոխանցում է mmafighting.com-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.