21:42  ,  11 դեկտեմբերի, 2024

ԵԼ․ «Աթլետիկը» պարտության մատնեց «Ֆեներբահչեին» (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի 6-րդ տուրում թուրքական «Ֆեներբահչեն» Ստամբուլում ընդունեց իսպանական «Աթլետիկ Բիլբաոյին»։ Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։

Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ գանացի կիսապաշտպան Ինյակի Ուիլյամսը։

«Աթլետիկը» 16 միավորով առաջատարն է, «Ֆեներբահչեն» 15-րդն է՝ 8 միավոր։

Եվրոպայի լիգա, 6-րդ տուր

«Ֆեներբահչե» - «Աթլետիկ Բիլբաո»՝ 0:2 (տեսանյութ)

Ինյակի Ուիլյամս, 5, 45

Հեռացում՝ Մերտ Մյուլդուր («Ֆեներբահչե»), 69, երկրորդ դեղին քարտ

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news