Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրում տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալը» Բերգամոյում հյուրընկալվեց Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտային» եւ առավելության հասավ 3:2 հաշվով։
Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից գոլերը խփեցին ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորն ու անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։
Մբապեն առաջին խաղակեսում փոխարինվեց վնասվածքի պատճառով։
Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» Լեւերկուզենում մրցեց Գերմանիայի չեմպիոն եւ գավաթակիր «Բայերի» հետ, որը հաղթեց 1:0 հաշվով։ 90-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանսիացի պաշտպան Նորդի Մուկելեն։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր
«Ատալանտա» - «Ռեալ»՝ 2:3 (տեսանյութ)
Շառլ Դե Կետելարե, 45+2, 11մ, Ադեմոլա Լուքման, 65 - Կիլիան Մբապե, 10, Վինիսիուս Ժունիոր, 56, Ջուդ Բելինգեմ, 59
«Բայեր» - «Ինտեր»՝ 1:0 (տեսանյութ)
Նորդի Մուկիելե, 90
«Շախտյոր» - «Բավարիա»՝ 1:5 (տեսանյութ)
Կեւին, 5 - Կոնրադ Լայմեր, 11, Թոմաս Մյուլեր, 45, Մայքլ Օլիսե, 70, 11մ, 90+3, Ջամալ Մուսիալա, 87
«Զալցբուրգ» - ՊՍԺ՝ 0:3 (տեսանյութ)
Գոնսալու Ռամուշ, 30, Նունու Մենդեշ, 72, Դեսիրե Դուե, 85
«Բրեստ» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 1:0
Ժյուլիեն Լե Կարդինալ, 43
«Բրյուգե» - «Սպորտինգ»՝ 2:1
Էդուարդու Կուարեժմա, 24, ինքնագոլ, Կասպեր Նիլսեն, 84 - Ջենի Կատամո, 3
«ՌԲ Լայպցիգ» - «Աստոն Վիլա»՝ 2:3
Լուա Օպենդա, 27, Կրիստոֆ Բաումգարտներ, 62 - Ջոն Մաքգին, 3, Ջոն Դուրան, 52, Ռոս Բարքլի, 85
«Ժիրոնա» - «Լիվերպուլ»՝ 0:1 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 63, 11մ
«Դինամո Զագրեբ» - «Սելթիկ»՝ 0:0
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
17:17 , 9 սեպտեմբերի
16:58 , 9 սեպտեմբերի
16:02 , 9 սեպտեմբերի
15:23 , 9 սեպտեմբերի
14:18 , 9 սեպտեմբերի
13:20 , 9 սեպտեմբերի
12:32 , 9 սեպտեմբերի 
12:11 , 9 սեպտեմբերի
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի