Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընդունեց Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը (տեսանյութ)։
24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Սլովանի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը (տեսանյութ)։ Նա սեփական կիսադաշտում ստացավ գնդակը, անհատական անցում կատարեց եւ գրավեց միլանյան թիմի դարպասը։
68-րդ րոպեին միլանյան թիմին առաջ մղեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ 71-րդ րոպեին «Միլանի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը հաշիվը դարձրեց 3:1։
88-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց սլովակ հարձակվող Նինո Մարցելին (տեսանյութ)։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:08 , 12 սեպտեմբերի 
02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի