23:37 26 նոյեմբերի, 2024Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Սլովակիայի չեմպիոն Բրատիսլավայի «Սլովանն» ընդունեց Իտալիայի փոխչեմպիոն «Միլանին» եւ պարտություն կրեց 2:3 հաշվով։
21-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը (տեսանյութ)։
24-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Սլովանի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը (տեսանյութ)։ Նա սեփական կիսադաշտում ստացավ գնդակը, անհատական անցում կատարեց եւ գրավեց միլանյան թիմի դարպասը։
68-րդ րոպեին միլանյան թիմին առաջ մղեց պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուն։ 71-րդ րոպեին «Միլանի» անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը հաշիվը դարձրեց 3:1։
88-րդ րոպեին Տիգրան Բարսեղյանի փոխանցումից հետո դաշտի տերերի երկրորդ գոլը խփեց սլովակ հարձակվող Նինո Մարցելին (տեսանյութ)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.