01:57  ,  23 նոյեմբերի, 2024

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ՝ 3:0 (տեսանյութ)

Ֆրանսիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն տանը մրցեց «Թուլուզի» հետ։ Իսպանացի Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Աչքի ընկան պորտուգալացի կիսապաշտպաններ Ժոաու Նեւեշն ու Վիտինյան եւ բրազիլացի պաշտպան Լուկաս Բերալդոն։

ՊՍԺ-ն 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 6 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Մոնակոյից»։ «Թուլուզը» 10-րդ տեղում է՝ 15 միավոր։

Ֆրանսիայի առաջնություն, 12-րդ տուր

ՊՍԺ - «Թուլուզ»՝ 3:0 (տեսանյութ)

Ժոաու Նեւեշ, 35, Լուկաս Բերալդո, 84, Վիտինյա, 90+1

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News

  • Latest news