20:42  ,  23 հոկտեմբերի, 2024

ATP-500. Խաչանովը պարտության մատնեց Ուայլդին

Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարում։

Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց աշխարհի 78-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Ուայլդի հետ եւ առավելության հասավ 6։2, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 38-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիման, որը մեկնարկում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։

Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news