20:42 23 հոկտեմբերի, 2024Աշխարհի 24-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը հաղթանակով մեկնարկեց Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում անցկացվող ATP-500 մրցաշարում։
Հայ թենիսիստն առաջին շրջանում մրցեց աշխարհի 78-րդ ռակետ, բրազիլացի Տիագո Ուայլդի հետ եւ առավելության հասավ 6։2, 6։4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 27 րոպե։
Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 38-րդ ռակետ, ամերիկացի Բրենդոն Նակաշիման, որը մեկնարկում 6:4, 6:4 հաշվով պարտության մատնեց աշխարհի 12-րդ ռակետ, ամերիկացի Թոմի Փոլին։
Վիեննայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 2,4 միլիոն եվրո է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.