21:17  ,  19 հոկտեմբերի, 2024

ATP-250․ Կարեն Խաչանովը դուրս եկավ եզրափակիչ

Աշխարհի 26-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 85-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչի հետ եւ առավելության հասավ 6:7, 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 14 րոպե։

Տիտղոսի համար Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի 118-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոյի հետ, որը կիսաեզրափակիչում 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։

Ալմաթիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News

  • Latest news