21:17 19 հոկտեմբերի, 2024Աշխարհի 26-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Ալմաթիում (Ղազախստան) անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի եզրափակիչ։ Հայ թենիսիստը մրցեց աշխարհի 85-րդ ռակետ, Ավստրալիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Վուկիչի հետ եւ առավելության հասավ 6:7, 6:3, 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 14 րոպե։
Տիտղոսի համար Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի 118-րդ ռակետ, կանադացի Գաբրիել Դիալոյի հետ, որը կիսաեզրափակիչում 6:4, 6:2 հաշվով պարտության մատնեց աշխարհի 31-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյին։
Ալմաթիի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.