Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 179-րդ ռակետ, ճապոնացի Սառա Սաիտոյի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:2), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։
Առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 7:6 (7:1), 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Էշլին Կրյուգերին, որն անցած տարի նվաճել էր այս մրցաշարի հաղթողի կոչումը։
Օսակայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
23:12 , 19 նոյեմբերի
22:27 , 19 նոյեմբերի
21:23 , 19 նոյեմբերի
20:34 , 19 նոյեմբերի
19:04 , 19 նոյեմբերի
18:07 , 19 նոյեմբերի
17:02 , 19 նոյեմբերի
16:15 , 19 նոյեմբերի
15:10 , 19 նոյեմբերի
14:29 , 19 նոյեմբերի