15:04 17 հոկտեմբերի, 2024Աշխարհի 48-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը պարտություն կրեց Ճապոնիայի Օսակա քաղաքում անցկացվող WTA-250 շարքի մրցաշարի երկրորդ շրջանում։
Հայաստանի ներկայացուցիչը մրցեց աշխարհի 179-րդ ռակետ, ճապոնացի Սառա Սաիտոյի հետ, որն առավելության հասավ 7:6 (7:2), 6:4 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 56 րոպե։
Առաջին շրջանում Էլինա Ավանեսյանը 7:6 (7:1), 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի 65-րդ ռակետ, ամերիկացի Էշլին Կրյուգերին, որն անցած տարի նվաճել էր այս մրցաշարի հաղթողի կոչումը։
Օսակայի մրցաշարի մրցանակային հիմնադրամը 267 հազար դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.